Մանկական ֆիլմեր

― Եթե սիրում եք մաթեմատիկան ու հաշվարկները կհետաքրքրի։ Նկարագրությունը


Երկիր – ԱՄՆ

Տարի – 2017

Ժանր – դրամա

Տարիք – 12+

Տևողությունը – 1:47

Հայ. / Շնորհալին

Рус. /Одарённая

Eng./GiftedՍյուժե

Քրոջ մահից հետո Ֆրենկ Ադլերը դարձավ իր յոթնամյա զարմուհի Մերիի խնամակալը: Չնայած իր փոքր տարիքին՝ Մերին զգալիորեն տարբերվում է իր հասակակիցներից, քանի որ օժտված է մաթեմատիկական անհավանական ունակություններով: Աղջիկը կարողանում է հեշտությամբ լուծել բարդագույն խնդիրներ։ Ֆրենկը կտրականապես դեմ է, որ Մերին սովորի շնորհալի երեխաների համար նախատեսված մասնագիտացված դպրոցում և ընկղմվի գիտական աշխարհ, քանի որ նրան նորմալ մանկություն է պետք։ Սակայն, երբ աղջկա տատիկը տեղեկանում է թոռան կարողությունների մասին, ցանկանում է ամեն գնով օգտագործել դա համաշխարհային գիտական համայնքում պայծառ ապագայի համար։ Այնուհետև
հարազատների միջև սկսվում է պայքար յոթամյա շնորհալի աղջկա խնամակալությունը ստանձնելու համար։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started